Հայտնի է հայ համայնքից Իրանի Մեջլիսի պատգամավոր ընտրված անձանց անունները
Իրանի Մեջլիսի պատգամավորներ են ընտրվել հայազգի Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը։
Տեղեկությունը հայտնում է «Իրանն այսօր» Telegram ալիքը։
Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է, ընտրվել է Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ։
Գեղարդ Մանսուրյանը միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։ Նա Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչն է։
Իրանի Մեջլիսի ընտրությունները կայացել են մարտի 1-ին, դրանց ընդհանուր արդյունքները դեռ չեն ամփոփվել։