25 Նոյ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել արցախահայերի վերադարձի իրավունքը

Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել արցախահայերի վերադարձի իրավունքը

Հաագայի դատարանը հրապարակել
է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը։ Որոշումը
հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցները․

 1․ Ադրբեջանի Հանրապետությունը
պարտավոր է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների
համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի
19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների
և արագորեն։

 2․ ապահովել, որպեսզի
այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում
են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

 3․ ապահովել, որպեսզի
այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել
են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը
կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

 13/2 ձայների հարաբերակցությամբ՝
Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների
շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն
ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի
ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու
վարչական պրակտիկայում։

 13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը
պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով
կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած
պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության
ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։