
Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմ կբարձրանա իտալերեն ամբողջական բնագրով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը: Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ կներկայացվի իտալերեն բնօրինակով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):
«Արշակ Բ» օպերան Տիգրան Չուխաջյանի առաջին օպերան է, որը ավարտվել է 1868 թվականին Կ․ Պոլսում։ Մասամբ օպերան կատարվել է նույն թվականին։ Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը։