10 Նոյ
2024
10.6° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը

ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը; Օրինագծի հեղինակը
սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած
ԱՄՆ պատվիրակությունը։ Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի
29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։

Փաստաթղթի հաստատվելու
դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի»
907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի
դեռ այդ երկիրը ձգտում է Արցախյան հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական
ճանապարհով:

Oրենք դառնալու և գործողության
մեջ մտնելու համար օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների
պալատում և հաստատվի նախագահի կողմից: