
Կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը
90 տարեկանում մահացել է Մոսկվայի Երգիծական թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։
«Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, և ասաց, որ կես ժամ առաջ նա մահացավ հիվանդանոցում»,- ասել է Սերգեյ Ղազարովը։
Ալեքսանդր Շիրվինդտի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Շիրվինդտը 2000 թվականից ղեկավարել է Մոսկվայի Երգիծական թատրոնը, իսկ մինչ այդ 30 տարի աշխատել է այնտեղ որպես դերասան։