ABCMEDIA
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախից 220 աճյուն է տեղափոխվել ՀՀ. ԿԽՄԿ

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախից 220 աճյուն է տեղափոխվել ՀՀ. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտարարել են, որ
այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների
տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ
վարվեցողության ապահովմանը։

«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել
է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի
զոհերը։

 Շուրջ 2,500 հեռախոսազանգ
և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց
հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:

 25 մարդ Ղարաբաղում
կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ
տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։

 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,-ասված է
հաղորդագրության մեջ։