Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը
ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն ՀՀ, ԱՄՆ և ԵՄ միջև՝ ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Միլլերը հայտնել է, թե քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը՝ սպասվող հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով։