26 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը պաշտպանում է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին. ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

ԱՄՆ-ը պաշտպանում է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին. ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

Ամերիկացիները պաշտպանում են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակը ակտիվացնում է կատարվածի աղավաղված պատկերը ձևակերպելու աշխատանքները. հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է, որ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվացնում է աշխատանքը Ռուսաստանում տեղի ունեցած լայնածավալ ահաբեկչության խեղաթյուրված պատկերացում կազմելու ուղղությամբ»,- РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։