04 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից հետո նրա որդուն ԲՏԱ նախարարությունից առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել

Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից հետո նրա որդուն ԲՏԱ նախարարությունից առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել

Ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. մարտի 13-ի հայտնի դեպքերից` հորս` Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում` հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Սարգսյանը։

«Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու` ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայնդեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով` չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։

Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։

Հիմա ամենակարևորը, հորս ազատությանը հասնելու հետ մեկտեղ, աշխատանքիս հարցը հնարավորինս արագ լուծելն է։ Մեծ հաճույքով ու գրելու անհագ ցանկությամբ ուզում եմ վերադառնալ ակտիվ լրագրություն։ Հուսով եմ, որ մասնագիտական որակներս չեմ կորցրել։ Այնպես որ, բաց եմ լավ առաջարկների համար։ Կաշխատեմ այն լրատվամիջոցում կամ կազմակերպությունում, որը ստիպված չէ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով` Արցախի փոխարեն գրելու «Լեռնային Ղարաբաղ»»:

Հիշեցնենք, ոչ ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը մեղադրվում է իշող ՔՊ կուսակցության գրասենյակի և իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ տեղադրելու գործով։ Նրան կալանավորել են։