ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարների հանդիպման օրը հայտնի չէ Երևանի չարձագանքելու պատճառով. Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսված բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ՝ Հայաստանի կողմից այս առաջարկին արձագանքելու բացակայության պատճառով։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ բանակցությունները տեղի կունենան։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին ու Բաքվին առաջարկել է հարթակ դառնալ այդ բանակցություններում. երկրի միջնորդական դերը ԼՂ հիմնախնդրի լուծման գործում հայտնի է դեռ անցյալ դարի 90-ականներից: