ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարների հանդիպման օրը հայտնի չէ Երևանի չարձագանքելու պատճառով. Ղազախստանի ԱԳՆ

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարների հանդիպման օրը հայտնի չէ Երևանի չարձագանքելու պատճառով. Ղազախստանի ԱԳՆ

 Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսված բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված ​​չէ՝ Հայաստանի կողմից այս առաջարկին արձագանքելու բացակայության պատճառով։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ բանակցությունները տեղի կունենան։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին ու Բաքվին առաջարկել է հարթակ դառնալ այդ բանակցություններում. երկրի միջնորդական դերը ԼՂ հիմնախնդրի լուծման գործում հայտնի է դեռ անցյալ դարի 90-ականներից: