24 Հոկ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համաշխարհային ռեկորդ․ բրիտանացին մեն-մենակով հատել է երկու օվկիանոս

Համաշխարհային ռեկորդ․ բրիտանացին մեն-մենակով հատել է երկու օվկիանոս

Բրիտանացի նախկին զինվորական՝ ծովային հետևակ, 54-ամյա Դեյվ Բելը հաջողությամբ ավարտել է պատմական անցումը երկու օվկիանոսով՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսները։ Առանց որևէ օգնության և ափ դուրս գալու՝ թիավարել է մոտ 28․7 հազար կիլոմետր՝ ծովային ճանապարհի վրա ծախսելով 327 օր և 16 ժամ։

Բելը ճանապարհորդությունը սկսել էր 2025-ի նոյեմբերի 9-ին Պերուի ափերից և 2026-ի հոկտեմբերի 2-ին հաջողությամբ հասել Քենիայի Քիլիֆի ափամերձ քաղաք։

Նա դարձել է աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է մեն-մենակ և թիավարվող նավակով կապել Հարավային Ամերիկան Աֆրիկայի հետ՝ հատելով երկու օվկիանոս՝ առանց միջանկյալ կանգառների։

Համաշխարհային ռեկորդ․ բրիտանացին մեն-մենակով հատել է երկու օվկիանոս

Ռազմագերիներ   Ռազմագերիներ