ABCMEDIA
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում կայանալիք բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, որոնց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կկայանան Ալմաթիում», – ասել է Սմադիյարովը։