Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Արթուր Սուքոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը իր կալանավորման որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի´ հայրենակիցներ, դատարանը որոշել է կալանավորել Հայաստանի Հանրապետությունում հային՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար:
Բոլոր նրանք, ովքեր մեզ հրեղեն առասպելից փորձում են դարձնել բամբասանք, պատասխան են տալու:
Ես`քրիստոնյա Սուքոյան Արթուրս, երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Սիրով և մտահոգված՝ հայ քրիստոնյա Ա.Սուքոյան»։