ABCMEDIA
Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Արթուր Սուքոյան

Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Արթուր Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը իր կալանավորման որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի´ հայրենակիցներ,  դատարանը որոշել է կալանավորել Հայաստանի Հանրապետությունում հային՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար:

Բոլոր նրանք, ովքեր մեզ հրեղեն առասպելից փորձում են դարձնել բամբասանք, պատասխան են տալու:

Ես`քրիստոնյա Սուքոյան Արթուրս, երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Սիրով և մտահոգված՝ հայ քրիստոնյա Ա.Սուքոյան»։