12 Նոյ
2026
3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլում ավարտվել է ՌԴ-ԱՄՆ բանկացությունները․ մանրամասներ

Կրեմլում ավարտվել է ՌԴ-ԱՄՆ բանկացությունները․ մանրամասներ

Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ։ Այն տեղի է ունեցել Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ավարտի հաջորդ օրը։

Կրեմլի բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն անընդունելի է. դա սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ կցանկանար, որ Ուկրաինայում խաղաղությունը երկարատև լիներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կցանկանար, որ «ամերիկյան կողմն աշխատեր Եվրոպայի հետ, որպեսզի նրանք կողմնորոշվեին, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում»։

Պուտինը նաև առաջարկել է Օլեշկիում հումանիտար խնդրի լուծման հաջող փորձը կիրառել Կոնստանտինովկայում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի անվտանգությունը. ականազերծման համար հինգ օր է պետք։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կտեղեկացնի Ռուսաստանի ղեկավարի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ