
Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո
Օկամպոյի հետ քննարկել է արցախահայության հարցը. Այս մասին քաղաքապետը տեղեկացրել է
X-ի իր միկրոբլոգում:
Իդալգոյի խոսքով՝ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների
կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։
Քաղաքապետը նշել է, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու
իրավունքների միջազգային օրվա առիթով, արցախահայության ներկայացուցիչներին կհանձվի
Փարիզի պատվավոր քաղաքացիություն: