23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում կթանկանան գազը, էլեկտրաէներգիան, հացի արժեքը կբարձրանա մոտ հինգ անգամ, եթե հայերի շահերի դեմ գործող ղեկավարությունը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Рыбарь

ՀՀ-ում կթանկանան գազը, էլեկտրաէներգիան, հացի արժեքը կբարձրանա մոտ հինգ անգամ, եթե հայերի շահերի դեմ գործող ղեկավարությունը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Рыбарь

Հայաստանում տնտեսական իրավիճակը դեռ կրիտիկական չէ, սակայն արագ զարգացող քաղաքական ճգնաժամի ֆոնին այն կարող է կտրուկ վատթարանալ՝ առանց հետագա վերականգնման հնարավորության։ Այս մասին գրել է «Рыбарь»-ը՝ ներկայացնելով համապարփակ վերլուծություն այն մասին, թե ինչ կարող է լինել ՀՀ-ի հետ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում։  «Այն, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կատարում է արևմտյան վերնախավերի ցանկությունները և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ, սովորաբար մնում է կոնտեքստից դուրս։ Դա ակնհայտորեն ցույց տվեցին ղարաբաղյան իրադարձությունները, մշտական ճնշումները ռուսական խաղաղապահ զորախմբի և սահմանապահների վրա, ինչպես նաև բողոքի ցույցերը Տավուշի մարզում», – նշվել է հոդվածում։ Եթե ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա

  • գազի արժեքը 1000 խմ-ի դիմաց 165 դոլարից կբարձրանա մինչեւ 464-ի,
  • էլեկտրաէներգիայի արժեքը գրեթե կկրկնապատկվի,
  • գնաճը կհասնի 35 տոկոսի,
  • հացի արժեքը կթանկանա մոտ հինգ անգամ,
  • դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կնվազի մոտ 50 տոկոսով,
  • ՀՆԱ-ն կնվազի 7 տոկոսով։

 

«Հայաստանի ղեկավարությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը տնտեսական աղետը կանխելու համար։ Բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ այն չի գործում հայ ժողովրդի շահերից։ Հայաստանի ղեկավարները գտնվում են արեւմտյան կուրատորների սերտ վերահսկողության տակ, իսկ բրիտանացիներն ու նրանց թուրք վասալները շահագրգռված են Հայաստանի՝ որպես պետության կործանմամբ, նրա տարածքի ու բնական պաշարների յուրացմամբ։ Հայաստանի բնակչությունը նրանց միայն խանգարում է», – նշվել է հոդվածում։