22 Հոտ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է ՌԴ պաշտպանության նոր նախարարը և ինչո՞վ է հայտնի

Ո՞վ է ՌԴ պաշտպանության նոր նախարարը և ինչո՞վ է հայտնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը:

Նախորդ կառավարությունում Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։

65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ կառավարության էկոնոմիկայի և ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնները, իսկ ավելի վաղ՝ 1981-2006 թվականներին աշխատել է ՌԴ գիտությունների ակադեմիայում:

2020 թվականի ապրիլի 30-ից մայիսի 19-ը, գործող վարչապետ Միշուստինի՝ կորոնավիրուսային վարակով հոսպիտալացման ընթացքում, Բելոուսովը ժամանակավոր զբաղեցրել է կաբինետի ղեկավարի պաշտոնը։