Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեն ավարտել է ԱԳ նախարարի պաշտոնում Սերգեյ Լավրովի թեկնածության շուրջ խորհրդակցությունները, հայտնում է ТАСС-ի թղթակիցը։ Կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի խոսքով՝ դրանք շատ ակտիվ էին, սենատորների հարցերը վերաբերում էին «Ռուսաստանի Դաշնության միջազգային գործունեության ամենալայն շրջանակին»։
«Առաջին հերթին շոշափվել են մեր հարաբերությունները հարևան երկրների, Կովկասի պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, հետ։ Անդրադարձ է եղել, այսպես կոչված, եվրասիական անվտանգությանը, որը հիմա ձևավորվում է բավականին արագ և պետք է փոխարինի եվրատլանտյան ծրագրի այս սնանկ անվտանգությանը, որն այժմ մեզ համար դառնում է ոչ ակտուալ, քանի որ այն ամբողջովին ստորադասված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի շահերին», – նշել է Կարասինը: