26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի պայմաններով համաձայնագիրը դաժան իրականություն է Հայաստանի համար․ միջազգային մամուլ 

Բաքվի պայմաններով համաձայնագիրը դաժան իրականություն է Հայաստանի համար․ միջազգային մամուլ 

Քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևի խոսքով՝ հայ հասարակությունն ամբողջությամբ հիասթափված է ստեղծված իրավիճակից, ինչպես 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո։ Սակայն РИА Новости-ի հետ զրուցած փորձագետները համակարծիք են, որ իրականում Փաշինյանի իշխանությանը դեռ ոչինչ չի սպառնում։

Փորձագետ Ալեքսանդր Կռիլովի խոսքով՝ ՀՀ վարչապետը մանևրելու տեղ չունի. նա կարող է միայն շարունակել խաղաղ գործընթացը և համաձայնագիր կնքել Բաքվի պայմաններով։ «Սա դաժան իրականություն է Հայաստանի համար, քանի որ չկան դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանել նրան։ Ֆրանսիայի, Հնդկաստանի կամ Կիպրոսի հետ կապված հույսերը պատրանքներ են», – նշել է փորձագետը։ Коммерсант-ի հետ զրուցած հայ փորձագետների կարծիքով՝ եկեղեցու ներգրավվածությունն անհնազանդության ակցիաներում «ընդդիմության ձախողման ցուցիչ է»․ խորհրդարանական ընդդիմության հեռանկարներն այնքան էլ լավը չեն։

Պարբերականը հատկանշական է համարում նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Դանիա, որտեղ մայիսի 15-ին կմասնակցի «Կոպենհագենյան ժողովրդավարության գագաթնաժողովին»։ Այսպիսով, Հայաստանի վարչապետը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է և չի վախենում մի քանի օրով լքել երկիրը, որի մայրաքաղաքում ցուցարարները պահանջում են իր հրաժարականը։

Ռուսական «Առաջին ալիքը» և НТВ-ն լրատվական ռեպորտաժներով ևս անդրադարձել են ՀՀ-ում անհնազանդության ակցիաներին։ Ընդգծվել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանն անկացվում է ԽՍՀՄ փլուզման ժամանակ առկա սահմանների համապատասխան։ Փաշինյանը համաձայնել է դրան, երբ մեկ տարի առաջ ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ ներառյալ Արցախը։ Ռեպորտաժներում նշվել է նաև ցուցարարների ձերբակալությունների մասին։