21 Մար
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը նոր բնակավայր կկառուցի Արցախում

Բելառուսը նոր բնակավայր կկառուցի Արցախում

Արցախում բելառուս շինարարները 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցեն, հայտարարել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։ Աշխատանքները կտարվեն Աղդամի շրջանում։

«Մենք նախատեսում ենք զբաղվել ինչպես բնակարանային, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարությամբ՝ տրանսպորտի, ինժեներական և սոցիալական օբյեկտների: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կմշակենք և մեր գործընկերներին կներկայացնենք հայեցակարգը: Եթե ամեն ինչ լավ ստացվի, մենք մոտ ապագայում մեր աշխատանքը կընդլայնենք ևս մի քանի օբյեկտներով»,- նշել է նախարարը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ