17 Ապր
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղեկությունը, որ սահմանն անցնելու է Կիրանցի դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեց․ Գառնիկ Դանիելյան

Տեղեկությունը, որ սահմանն անցնելու է Կիրանցի դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեց․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Կիրանցում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաստատվել են տեղեկությունները՝ համաձայն որոնց սահմանն անցնելու էր Կիրանցի դպրոցի մոտով։

«Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։

Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։

Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։

Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։

Առանց որևէ նախապայմանի և անվտանգության երաշխիքի՝ թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։

Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի»։

Ռազմագերիներ