26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել և կապի է դուրս եկել, վթարի բոլոր զոհերի մարմինները նույնականացվել են

Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել և կապի է դուրս եկել, վթարի բոլոր զոհերի մարմինները նույնականացվել են

Իրանի նախագահի ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են, տեղեկացնում է IMNA գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո մեկ ժամվա ընթացքում ողջ է եղել։

«Այաթոլլա Ալ-Հաշեմի մարմինը միակն է եղել, որ գտնվել է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան մյուս զոհվածները, և ամենաքիչն է այրվել․ նա ավիավթարից հետո ևս մեկ ժամ է ապրել և նույնիսկ հեռախոսով շփվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ», – գործակալության հետ զրույցում ասել է Իրանի ճգնաժամային կառավարման պետական ​​կազմակերպության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին։

Մյուս զոհվածների մարմինները, որոնց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլք այրվել են, սակայն նրանց կարողացել են ճանաչել առանց ԴՆԹ-փորձաքննության անցկացման: Ընդհանուր առմամբ զոհվել է 8 մարդ։