26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինի իշխանությունները ողջունում են Նորվեգիայի ճանաչման հայտարարությունը

Պաղեստինի իշխանությունները ողջունում են Նորվեգիայի ճանաչման հայտարարությունը

Պաղեստինի ազգային իշխանությունը (PNA) ողջունում է Նորվեգիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչումը, հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։

«Վարչակազմը ողջունում է Նորվեգիայի վարչապետի հայտարարությունը Պաղեստին պետության ճանաչման մասին, և որ ճանաչման հրամանագրերի ընդունման ընթացակարգերը կավարտվեն մայիսի 28-ին», – ասվում է պաղեստինյան լրատվական գործակալության հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստի համաձայն՝ Նորվեգիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը «ապահովում է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքները իրենց հողում և իրական քայլ է՝ աջակցելու երկու պետությունների լուծմանը»։

Պաղեստինը ներկայումս ճանաչված է ԵՄ ինը անդամ երկրների կողմից։ Ութ երկրներ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան այս քայլին գնացին 1988 թվականին՝ նախքան ԵՄ-ին միանալը, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։