07 Մայ
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարչապետի թեկնածուի հարցն ամենաառաջնայինը չէ․ հանդիպել եմ Վեհափառին ու սրբազաններին, քննարկել ենք շարժման օրակարգը․ Բագրատ Սրբազան

Վարչապետի թեկնածուի հարցն ամենաառաջնայինը չէ․ հանդիպել եմ Վեհափառին ու սրբազաններին, քննարկել ենք շարժման օրակարգը․ Բագրատ Սրբազան

Սպասելիքները շատ մեծ են և մենք մտնում ենք որոշակիացման փուլ, կխոսենք օրակարգի մասին, թե ինչ օրակարգով ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին, մարդիկ կլինեն բեմի վրա, կտեսնեք տարբեր ոլորտներից, ոչ թեկնածուներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին։

«Մեծ հագեցած օրակարգ է։ Գիտեք՝ հանդիպել եմ տարբեր խմբերի ու մասնագետների հետ, ահռելի ներուժ կա, ուրախ եմ, որ այդքան դրական արձագանքներ են իրենց կողմից եկել, պատրաստակամություններ, գաղափարներ, հայեցակարգեր, ծրագրեր։ Պարզ է՝ բոլորը չէ, որ կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց ահռելի թվով էլ կան, որոնք նպաստելու են գործին»,- ասել է սրբազանը։

Հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, սրբազանը պատասխանել է․

«Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։

Հարցին, թե հանդիպե՞լ է Վեհափառի հետ, Բագրատ սրբազանն արձագանքել է․

«Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։

Ռազմագերիներ