Գազայի հատվածում շենքերի 55%-ը ավերվել է միջազգային կազմակերպությունների անգործության պատճառով. Իրանի ԱԳՆ
Երկրների և միջազգային կազմակերպությունների անգործության ստվերում Գազայի հատվածում ավերածություններն ու ջարդերը շարունակվում են խելահեղ կերպով. X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում շենքերի մոտ 55%-ը ավերվել կամ վնասվել է, հաղորդում է ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնը»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։