25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պաշտոնյաները սոցիալական ցանցերում ապատեղեկատվական արշավ են վարել Նոր Կալեդոնիայի դեպքերի վերաբերյալ․ RFE/RL

Ադրբեջանի պաշտոնյաները սոցիալական ցանցերում ապատեղեկատվական արշավ են վարել Նոր Կալեդոնիայի դեպքերի վերաբերյալ․ RFE/RL

Ադրբեջանի իշխող կուսակցության հետ կապեր ունեցող անձիք ներգրավված են եղել սոցիալական ցանցերում Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա կղզում վերջին անկարգությունների վերաբերյալ համակարգված արշավի իրականացնելու մեջ, պարզել էRadio Free Europe/Radio Liberty-ի  հետաքննությունը։ Ռադիոկայանին հայտնի է դարձել, որ X-ում տասնյակ օգտահաշիվներ կասեցվել են ապատեղեկատվություն, մասնավորապես, ապակողմնորոշիչ լուսանկարներ և տեսանյութեր տարածելու համար: Որոշ կասեցված օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք կապված են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության (YAP) հետ։ Կուսակցության խոսնակ Նուրլան Քալանդարլին «անհեթեթ և կողմնակալ» է կոչել ցանկացած պնդում, թե կուսակցությունը կամ Ադրբեջանի իշխանությունները կանգնած են առցանց քարոզարշավի հետևում: Այդուամենայնիվ, RFE/RL-ի վերլուծությունը ցույց է տվել, որ մայիսի 16-ից մայիսի 22-ը X-ում գրանցվել է 1413 հրապարակում «Ճանաչել Նոր Կալենդոնիան» հեշթեգի ներքո։ Ուսումնասիրությունները պարզել են, որ դրանք արվել են Ադրբեջանի տարածքից։ Հոդվածում նաև նշվել է, որ  Փարիզի և Բաքվի միջև կապերը սրվել են վերջին ամիսներին և վատթարացել այն բանից հետո, երբ Բաքուն վերահսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը 2023 թվականի հոկտեմբերին, ինչի արդյունքում՝ տասնյակ հազարավոր հայեր զանգվածային արտագաղթել են իրենց տներից: Ադրբեջանի ռազմական արշավի ժամանակ Ֆրանսիան բազմիցս քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքի արգելափակման համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին սոցիալական ցանցերում զրպարտչական արշավ իրականացնելու մեջ։

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը RFE/RL-ի հետ զրույցում հայտնել է, որ որ Ալիևի կառավարությունը միշտ ցանկանում է ձևավորել և շահարկել հասարակական կարծիքը: «Այդ նպատակով՝ Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է նաև տրոլների բանակ: Նրանք, ովքեր աշխատում են պետական կառույցներում, անկասկած, միշտ դա անում են իրենց հավատարմությունն ապացուցելու և իրենց կարիերան բարելավելու համար»,- պարզաբանել է Իբրահիմովը: