25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ոչ պաշտոնական «մոդերատոր» է ․ ռուս փորձագետ

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ոչ պաշտոնական «մոդերատոր» է ․ ռուս փորձագետ

Ռուսաստանի համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ անվտանգության նոր հնարավորություններ է բացում  Անդրկովկասում, կարծում է քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման պարագայում՝ «3+3» ձևաչափի հիման վրա հնարավոր կլինի ձևավորել  հատուկ հարավկովկասյան անվտանգության տարածքը և քաղաքական երկխոսություն։ Ըստ քաղաքագետի՝ այս հարթակը տարածաշրջանում տնտեսական համագործակցության հնարավորություններ կբացի։ Պրիտչինը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում։ «Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ոչ պաշտոնական «մոդերատոր» է՝ չնայած երկու երկրների անցմանը երկկողմ քննարկումների ձևաչափի», – նշել է նա։

Քաղաքագետը նաև անդրադարձել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Բաքվի մոտեցումների նմանությունը նպաստում է անկախ տարածաշրջանային համակարգի ձևավորմանը, իսկ նրանց փոխգործակցությունը ձեռք է բերել հավասար ռազմավարական գործընկերության բնույթ։ Նա հավելել է, որ մի երկրի տարածքում մյուսի զորքերի բացակայությունը կնպաստի կապերի զարգացմանը։