Ֆրանսիացի Բեռնար Առնոն առաջ է անցել Իլոն Մասկից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes
Ֆրանսիացի միլիարդատեր, LVMH կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն հունիսի 6-ին առաջ է անցել ամերիկացի գործարար Իլոն Մասկից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդն այն բանից հետո, երբ նրա ընկերության արժեթղթերի գինն աճել է մոտ 1,5%-ով. գրում է Forbes-ը։
210,1 միլիարդ դոլար գնահատված կարողությամբ Առնոն առաջ է անցել Tesla-ի գործադիր տնօրենից, որի կարողությունը կազմում է 208,6 միլիարդ դոլար: