16 Նոյ
2024
3.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
WSJ-ին Փաշինյանի հարցազրույցի հիմնական կետերը

WSJ-ին Փաշինյանի հարցազրույցի հիմնական կետերը

– Հայաստանը չի քննարկում ռուսական բազաների դուրսբերման հարցը, փորձում է հստակեցնել հարցերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։

– ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, որում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ուստի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն է առաջացել։

– ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով ես նկատի ունեմ, որ փաստ է` զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել հայության անվտանգությունը։

– Հայաստանը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց ՀՀ-ն խաղաղ է: 

– Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան առանձին հարցեր են։

– Եթե փախստական դարձած մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան Հայաստանում։

– Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում են բոլոր հարցերը և դրանց պատասխանները: Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան, ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ:

– Մենք ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով՝ հասկանում ենք միայն բանակ, միայն զենք։