03 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսի երկնքում ուկրաինական օդային թիրախներ են խոցվել. Լուկաշենկո

Բելառուսի երկնքում ուկրաինական օդային թիրախներ են խոցվել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի օդային տարածքում ուկրաինական թռչող սարքերի ոչնչացման մասին․ տեղեկացնում է Sputnik Беларусь-ը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի երեկոյան Ուկրաինայի զինուժը արևելյան ուղղությամբ՝ Կոստյուկովիչի շրջանում, խախտել է Բելառուսի օդային տարածքը։ Նրա խոսքով՝ արձանագրվել են Ուկրաինայի տարածքից շարժվող մոտ մեկ տասնյակ թիրախներ, որոնք խոցելու համար Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստականության, օդ են բարձրացել ինքնաթիռներ և ուղղաթիռ, որոնք երկրի մակերևույթից 1,5 կմ բարձրության վրա չեզոքացրել են պոտենցիալ վտանգը։ Պաշտոնական Մինսկը ենթադրում է, որ խոցվել են հարվածային անօդաչու սարքեր։ Նշվում է նաև, որ թիրախների մի մասը խոցվել է արդեն Ռուսաստանի Յարոսլավլի մարզի երկնքում։

Նշվում է, որ Բելառուսի ղեկավարը երկրի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել պետության անվտանգությունն ապահովելու համար։