20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում հասկանում են, որ Հայրենական պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սրբազան պարտքն է․ Զախարովա

Բաքվում հասկանում են, որ Հայրենական պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սրբազան պարտքն է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ թե՛ հայկական և, թե՛ ադրբեջանական կողմին ՌԴ-ն կոչ է անում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի օրակարգում մտցնել Հայրենական մեծ պատերազմի պատմա-մշակութային ժառանգության պահպանման մասին կետ։ Այդ հարցը քննարկվում է աշխատանքային կոնտակտների ժամանակ Բաքվի և Երևանի հետ։ «Բաքվում հասկանում և կիսում են այն տեսակետը, որ Հայրենական պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սրբազան պարտքն է», – հայտարարել է Զախարովան։