24 Հուն
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը
հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան․ ասված է Եվրախորհրդի պաշտոնական կայքում:

Հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից
տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Միյատովիչը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային
կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտից հետո Միյատովիչը հայտարարություն կտարածի։