ABCMEDIA
ՀՀ-ում «Ռուսական տունը» և ՌԴ դեսպանությունը օգնություն են պատրաստել արցախցիների համար

ՀՀ-ում «Ռուսական տունը» և ՌԴ դեսպանությունը օգնություն են պատրաստել արցախցիների համար

Հայաստանում «Ռուսական
տունը» և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի 1 000 փաթեթ
են պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար։ 

Ինչպես տեղեկացնում
է Հայաստանում «Ռուսական տունը», մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային
փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ,
և 500 փաթեթ, որոնց մեջ անձնական հիգիենայի և կենցաղային պարագաներ են։

Մեկ անձի համար նախատեսված
փաթեթը մոտ 12 կգ է:

Հոկտեմբերի 16-ին ռուսական
մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր
քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:

Ռուսաստանից առաքվող
մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս: