ABCMEDIA
Ռուս խաղաղապահները հերթական  դիտակետն են փակել Արցախում

Ռուս խաղաղապահները հերթական դիտակետն են փակել Արցախում

Ռուս խաղաղապահները
Շուշիի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել։ Այսմասին տեղեկացրել է ՌԴ  պաշտպանության նախարարությունը՝ խաղաղապահ զորակազմի
գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում։

«Լեռնային Ղարաբաղի
զինված կազմավորումների լուծարման և զինաթափման հանգամանքով պայմանավորված՝ օրվա ընթացքում
փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ՝ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ,
2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում
փակվել են ռուս խաղաղապահների 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ»,- նշված է տեղեկագրում։

ՌԴ ՊՆ հայտնել է նաև,
որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում։
 

 «Անխափան կապ է պահպանվում
Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության
ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

 Ռուսական խաղաղապահ
զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։