ABCMEDIA
Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանին 6 տոննա օգնություն է փոխանցել

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանին 6 տոննա օգնություն է փոխանցել

Ռուսաստանի մարդասիրական
առաքելությունը Հայաստանին 6 տոննա օգնություն է փոխանցել։ Այս մասին հայտնում է Երևանում
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Նշվում է, որ Ռուսաստանից
ժամանած մասնագետները մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախից տեղահանվածներին:

Օգնությունը ներառում
է անձնական հիգիենայի պարագաներ, ոչ շուտ փչացող սնունդ, այդ թվում՝ հացահատիկային
մշակաբույսեր և մանկական սնունդ: