ABCMEDIA
Նախորդ տարիներին մոտ էինք հակամարտության կարգավորմանը, առանցքային էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման փակեց՝  Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Պուտին

Նախորդ տարիներին մոտ էինք հակամարտության կարգավորմանը, առանցքային էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման փակեց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս․ Պուտին

Լեռնային Ղարաբաղը
Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Պրահայում Հայաստանի վարչապետը
հայտարարություն հնչեցրեց, որն արմատապես փոխեց իրավիճակը․ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը
Ադրբեջանի մաս է։ Այս մասին ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ
ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախկին  տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ
ենք եղել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության կայացմանը։ Խնդիրն այն էր, որ պայմանավորվում
էինք, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց կողմերց մեկը՝ Ադրբեջանը, ասում էր,
որ չի կարող այդ հանրաքվեի համար ժամկետներ նշել, որովհետև եթե այդ ժամանակվա պայմաններում
հանրաքվե անցկացվեր, անկախ դրա ժամկետներից՝ այն կանցկացվեր հենց հաջորդ օրը, թե անգամ
20 տարի անց, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր՝ ինչպիսին էր լինելու, այդ պատճառով
էլ առաջարկվում էր այդ հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։ Հայկական կողմն,
ընդհակառակը, պնդում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետ սահմանվի, իսկ այդ հանրաքվեով
էլ՝ հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նրանք նույնպես ելնում էին այն հանգամանքից,
որ եթե հանրաքվեն անգամ 20 տարի հետո անցկացվի, այսօրվա բնակչության կազմը հաշվի առնելով՝
արդյունքն ակնհայտ էր լինելու։ Ահա սա էր խնդիրը, սրա շուրջ էր ամեն ինչ պտտվում, սա
էր մեխը՝ կարգավիճակը հստակեցումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Իսկ հիմա, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ անցյալ տարի ՀՀ գործող իշխանությունը այդ թեման
փակել է։

«ՀՀ ղեկավարությունն այդ թեման փակեց ու ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի
մաս է ու նախանշեց նույնիսկ քառակուսի կիլոմետրերը և հղում արեց 1991 թվականի պայմանագրին,
երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պետական սահմանները այն տեսքով էին, որը գոյություն
ուներ ԽՍՀՄ-ում։ Վերջ, թեման փակվեց»,- ասել է Պուտինը։