09 Հոտ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահի թեկնածուները մրցում են հայերի քվեների համար. ո՞ւմ կընտրի համայնքը

ԱՄՆ նախագահի թեկնածուները մրցում են հայերի քվեների համար. ո՞ւմ կընտրի համայնքը

Քաղաքական սիրախա՞ղ են անում թե ամերիկայի հայերի սիրտն են ուզում շահել նախագահի աթոռը զբաղեցնելու համար մարաթոնի դուրս եկած դեմոկրատներն ու հանրապետականները: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը[a] սեպտեմբերի 21-ին հայերին ուղված ուղերձ հրապարակեց, ու ակնհայտորեն իր աջակցությունը հայտնեց տեղահանված արցախցիների՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին, հետո հիշեց ցեղասպանությունն ու ասաց, որ երբեք չպետք է մոռանանք այն: Նախագահի աթոռին հասնելու վազքուղում, թեկնածուն մոռացել է միայն, որ հայերը միամիտ չեն: Նրանք լավ գիտեն, որ ընտրություններին մնացել է քառասուն օրից էլ պակաս ժամանակ:

Հարիսը պաշտոնավարման վերջին մեկ տարվա  ընթացքում բազմաթիվ առիթներ ուներ, որոնք կարող էր ծառայեցնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Մանսավորապես, Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի խոսնակը լավ է հիշում, որ Բայդենի վարչակազմը կարող էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև ներկայացնել։