
Ֆրանսիան կավելացնի աջակցությունը լիբանանյան բանակին՝ Իսրայելի հարձակումների պատճառով
Ֆրանսիան կավելացնի աջակցությունը լիբանանյան բանակին իսրայելական հարվածների ֆոնին, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Բեյրութին․ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Մենք կուժեղացնենք մեր աջակցությունը բանակին՝ Լիբանանի ներքին անվտանգության ու միասնության երաշխավորին»,- ասել է նա Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Ֆրանսիայի ԱԳՆ X-ի պաշտոնական միկրոբլոգում։
Նա կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել կրակը։
«Ես կոչ եմ անում Իսրայելին զերծ մնալ ցանկացած ցամաքային ներխուժումից և դադարեցնել կրակը, և կոչ եմ անում «Հեզբոլլահին» անել նույնը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը», – ասել է նախարարը։