
Ինչպե՞ս Ռումինիայում 100 հիվանդանոց անցավ թուղթ ու գրչով աշխատանքի՝ համազգային կիբեռհարձակումը կանխելու համար
2024 թվականի փետրվարին Բուխարեստի ազգային կիբեռանվտանգության կենտրոնը (DNSC) Ռումինիայի հիվանդանոցներից անդադար զանգեր էր ստանում. հաքերները կոտրում էին համակարգչային ցանցերը՝ վտանգի տակ դնելով անթիվ մարդկանց կյանքը․ գրում է BBC-ն։
Կազմակերպության աշխատակիցներն անզորությամբ հետևում էին՝ ինչպես էր համակագչային վիրուսը տարածվում Ռումինիայի ամբողջ տարածքով. հաքերները թիրախավորում էին բժշկական ոլորտում լայնորեն օգտագործվող ծրագրային ապահովումը։
Կենտրոնի ղեկավարը ստիպված էր կայացնել դժվար որոշում․ ավելի քան 100 հիվանդանոցի ուղարկվեց հրահանգ․ «Անմիջապես անջատել ինտերնետ կապը»։
Հրահանգը նշանակում էր, որ բոլոր սարքերը պետք է անջատվեին ցանցից․ բուժհաստատությունները չէին կարող օգտագործել նաև էլեկտրոնային փոստը և բրաուզերները։ Բժշկական անձնակազմը ստիպված էր անցնել թուղթ ու գրչի օգտագործմանը։ Միևնույն ժամանակ, Ազգային կիբեռարձագանքման կենտրոնը փորձում էր պարզել՝ ինչպես են հաքերները ներթափանցել համակարգ, իսկ ՏՏ մասնագետները փորձում էին վերականգնել համակարգերը։ Հինգ օրվա ընթացքում հիվանդանոցների մեծ մասը կրկին միացվեց ցանցին և վերադարձավ բնականոն աշխատանքի։
2024 թվականի փետրվարին իրականացված կիբեռհարձակումը համարվում է առողջապահական համակարգերի դեմ ուղղված ամենամեծ հարձակումներից մեկն աշխարհում։


