20 Հուլ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռունցքներով, ոտքերով, շշերով․ ծեծկռտուք՝ ավագանու նիստին

Բռունցքներով, ոտքերով, շշերով․ ծեծկռտուք՝ ավագանու նիստին

Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու՝ իշխանական ու ընդդիմադիր անդամները հերթական անգամ գործի դրեցին բռունցքները, ոտքերն ու շշերը։

Երևանի կառավարիչների կրքերը տեղի տվեցին, երբ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ընդդիմությանն ասաց, թե նրանց փոխարեն ինքը կլռեր, քանի որ․ «Ձեր ցուցակի երկրորդ համարը (նկատի ուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին– խմբ․) մեղադրվում է պետական դավաճանության համար։

Այս խոսքերից հետո ընդդիմադիրների ու իշխանականների միջև ծավալված հեռավար լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի ու շշամարտի։ Խառը հարվածներ հասցնելուց անմասն չմնացին նաև ավագանու կին անդամները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026