
Ֆրանսիայում էբոլայով վարակման առաջին դեպքն է գրանցվել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հումանիտար առաքելությունից Ֆրանսիա վերադարձած բժշկի մոտ էբոլա վիրուս է հայտնաբերվել․ այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Հանրապետության ռողջապահության նախարարությանը։
Սա վիրուսի առաջին դեպքն է Ֆրանսիայում վիրուսի վերջին բռնկման ընթացքում։
Նշենք, որ Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 1094-ի, 277 մարդ մահացել է։


