
ԱՄՆ-ն հրաժարվել է Օման մեկնել Իրանի հետ բանակցությունների համար
ԱՄՆ-ի բանակցային խումբը չի մեկնի Օման՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը կապ կպահպանի Օմանի և Քաթարի ներկայացուցիչների հետ. հայտնում է CBS-ը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բանակցային թիմին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Ջարեդ Քուշների, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։


