
Ստամբուլի հայկական գերեզմանոցում դամբարաններ վնասած անձը ձերբակալվել է
Պոլսո Հայոց պատրիարքարանը երեկ հուլիսի 9-ին, հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել վեց դամբարան և աղբյուր։
Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։
Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն․ գրում է ermenihamber.am-ը։
«Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը նախ 2026-ի հուլիսի 10-ին բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- նշում է լրատվամիջոցը:


