
Թրամփը կրկին կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին
Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի կողմից իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում ԱՄՆ-ն Իրանին կպատասխանի հազարավոր հրթիռներով։
«Հազար հրթիռ գտնվում է լիարժեք մարտական պատրաստության մեջ և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Դրանց անմիջապես կհաջորդեն ևս հազարավոր հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը որոշի իրականացնել իր սպառնալիքը՝ սպանել կամ փորձել սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին՝ տվյալ դեպքում՝ ինձ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ երկրի զինված ուժերը պատրաստ են և ի վիճակի են ոչնչացնել Իրանը։ «Փառք Ալլահին»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։


