06 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրենք դեռ պետք է կարողանան խլել ՀԷՑ-ը, որ հանձնեն հավատարմագրային կառավարման. Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Իրենք դեռ պետք է կարողանան խլել ՀԷՑ-ը, որ հանձնեն հավատարմագրային կառավարման. Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Ամբողջ հայության խայտառակությունն է․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի ու 6 եպիսկոպոսների գործով վաղը մեկնարկելիք դատական նիստին։

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • Մեր ուժը վաղն անպայման ներկա է լինելու Վեհափառի գործով դատին, դրանով էլ ցույց ենք տալու մեր պաշտպանությունը Եկեղեցուն։
  • Իրենք դեռ պետք է կարողանան խլել ՀԷՑ-ը, որ հանձնեն հավատարմագրային կառավարման։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ հայաստանյան, միջազգային։ Մենք հիմա պայքարում ենք այս իշխանությունների ապօրինությունների դեմ եվրոպական դատարաններում, քայլ-քայլ գնում ենք առաջ․ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին, որ ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվի հավատարմագրային կառավարման։
  • Իրենց «հաջողություններն» են, իրենք անպայման պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին․Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական ապրանքաշրջանառության նվազման մասին։
  • Երբ ինձ ազատեն տնային կալանքից, նոր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հարցը կտաք։
  • Մենք ունենք օկուպացված սահմաններ, իրենք պետք է դեռ այդ ամբողջ տարածքները հետ բերեն, եթե չեն կարողանում, թող զիջեն իշխանությունը, մենք կգնանք, հետ կբերենք մեր տարածքները։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026