Աղետի անհաշվելի վնասները (մաս 2)
Ահռելի վնասներ, այդ թվում՝ ֆինանսական, որոնք դեռ հաշվել չի ստացվում, դրանց մի մասը դեռ տեսանելի էլ չէ։ Տիղմով պատված փողոցներ, տներ, խանութներ, արհեստանոց և արվեստանոցներ, անկած կենդանիներ, որոնց մարմինները շարունակում են մնալ դրսում՝ համաճարակի վտանգ ստեղծելով աղետի գոտում։
ABC media-ի նկարահանող խումբը շրջել է Լոռիում, արձանագրել վնասներն ու փրկարարների կատարած ահռելի աշխատանքը։
Փրկարարներն աղետի առաջին րոպեներից եղել են բնակիչների կողքին, նախ՝ օգնել ավելի ապահով վայր տեղափոխվելու հարցում, ապա նկուղներից ու բնակարաններից օգնել հեռացնել ջուրը, ջրաբերուկները մաքրել փողեցներից, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ հասցրել հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին։