
Փաստաբանը անդրադարձել է Սարիկ Մինասյանի պահվածքին
Որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը եթերում տնակում ապրող տատիկին բարեգործությամբ վառելափայտ ուղարկելու բացահայտ խոստում է տալիս՝ հասկացանք, ՔՊ-ն է, քրեական հետապնդում չեք հարուցում․ այս մասին անդրադառնալով Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի պահվածքին գրել է փաստաբան Արսեն Բաբայան։
«Լավ, բա երեխան գիրկը մեքենայի դիմացը նստեցնելն էլ ընդամենը վարչական տուգա՞նք է, սրա՞ն ինչու չեք արձագանքում։
Մի անհայտ աղբյուրից տեսանյութ եք ՏիկՏոկներում գտնում Վանեցյանի ու Մարտուն Գրիգորյանի մասին՝ անմիջապես պարեկներն ու քրեական ոստիկանությունը հայտնվում են մեր գրասենյակներում…», – գրել է փաստաբանը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 30-ին, քվեարկությունից հետո Սարիկ Մինասյանը, բազմաթիվ ոստիկանների աչքի առաջ, երեխային նստեցրել է իր գիրկը՝ տեղավորվելով ավտոմեքենայի առջևի նստարանին։