02 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդի ձայնն է որոշիչը, որը պետք է ընդունեն և հարգեն բոլորը․ Փարաքար համայնքի թեկնածու

Ժողովրդի ձայնն է որոշիչը, որը պետք է ընդունեն և հարգեն բոլորը․ Փարաքար համայնքի թեկնածու

Շնորհակալություն Փարաքար Համայնքի ընտրողներին իրենց տված ձայնի համար։Սա այն չէր, ինչ ես ակնկալում էի, բայց ժողովրդի ձայնն է որոշիչը, որը պետք է ընդունեն և հարգեն բոլորը․ այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Սարիբեկյանը։

«Շնորհավորում եմ «ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ» դաշինքին Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ տպավորիչ հաղթանակի համար։

Լիահույս եմ, որ ընտրողների ակնկալիքներն արդարացվելու են, և Փարաքար խոշորացված համայնքում մարդիկ ապրելու են հավասար, անկաշկանդ, առանց վախի և թափանցիկ ինքնակառավարման ներքո։

Թող բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը դառնա «Միասնություն» դաշինքի կառավարման հիմքը։

Հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում»,- գրել է Սարիբեկյանը։

Ռազմագերիներ